Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստավորված դիմակ ու սպիրտ ունե՞նք. ԱԻ փոխնախարարի պարզաբանումը

Մարտ 03,2020 18:03 Share

«Հանրության շրջանում հետաքրքրություն կա՝ կորոնավիրուսի դեմ պայքարում համապատասխան նյութեր՝ պահեստավորված դիմակ ու սպիրտ ունե՞նք: Հանրապետության միջոցները բավարա՞ր են»,-ԱԺ այսօրվա նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանին նման հարցադրում հղեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Փոխնախարարը պատասխանեց. «Այո, համապատասխան պաշարներ կան, բայց այլ եղանակով են պայքարում: Խնդիրը նրանում չէ, թե պահեստում ինչ կա: Միջոցներ պետք է ձեռնարկվեն, բայց նյութական պահուստների առումով թվերը չեմ կարող ասել: Համապատասխան պաշարներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել