Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունում գործ ունենք, պիտի գնանք, յոթ շրջան պտտվում ենք՝ հարսանիքի ռեժիմով»․ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը դժգոհեց խցանումներից

Նոյեմբեր 17,2026 15:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներկայիս խցանումների պայմաններում տուգանքները բարձրացնելը կամ խստացնելը ճիշտ քաղաքականություն չէ․ խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա առաջարկում է պայմաններ ստեղծել խցանումները թեթեւացնելու համար։ Ասաց՝ Լեոյի փողոցից մինչեւ Գրիգոր Լուսավորչի փողոցի վերջը վերանորոգում է, կայանելու հնարավորություն չկա․ «Գնամ՝ քաղաքից դուրս գամ, ոտքո՞վ գամ։ Կամ եթե, օրինակ, ես այստեղ ստիպված պետք է կանգնեմ՝ ի՞նչ տարբերություն՝ հինգ հազար պիտի տուգանվե՞մ, թե՞ քսան հազար։ Եթե 100 հազար սարքեք՝ ի՞նչն է փոխվելու, եթե մարդը այլընտրանք չունի։ 500 հազար դիր, ճար չունի, ընկեր»։

Երեւանում խցանումների վիճակը նա ավելի պատկերավոր նկարագրեց․ «Կառավարությունում գործ ունենք, պիտի գնանք, յոթ կռուգ պտտվում ենք՝ հարսանիքի ռեժիմով, հետո եսիմ ուր ենք կանգնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդարանում քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Փաթեթով նախատեսվում է տուգանային վճարների բարձրացում եւ տուգանային միավորների սահմանաչափերի խստացում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30