Լրահոս
Օրվա լրահոսը

Դու նույնպես կարող ես: Ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում կանանց ձեռներեցությանը Հայաստանում

Մարտ 03,2020 21:40

Նոր գործ սկսելը երբեք էլ հեշտ չէ: Հատկապես, երբ քո ուսերին կրում ես տան և երեխաներիդ ու ծնողներիդ խնամքի հոգսը: Երբ ոչ ոք քեզ չի սատարում, հաճախ անհասկանալի է դառնում, թե որտեղից է պետք սկսել: Կան բազմաթիվ միջազգային ծրագրեր, որոնք օգնում են կանանց բիզնես սկսել, կրթություն ստանալ և պաշտպանել իրենց տնտեսական իրավունքները: Ինչպե՞ս գլուխ հանել այս ամենից: Հաճախ դժվար է լինում անհրաժեշտ տեղեկատվություն գտնելը: «EU Neighbours east»-ը տեղեկատվական քարտերի տեսքով հավաքել է Հայաստանում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող բոլոր նախագծերը, որոնք կարող են օգնել կանանց՝ իրենց բիզնեսի զարգացման գործում:

  1. Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:

Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, և առավել ևս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ մի  կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երևանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:

 

Ահա մի շարք օրինակներ.

 

«Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը տեղական իշխանություններին աջակցում է տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում: Սևանը, որը մեկն է ծրագրին միացած հայկական 73 համայնքներից, անցել է ընտրության փուլը և իրականացնում է առաջնակարգ մի նախագիծ: Այդ նախագծի շրջանակներում ստեղծվել է Սևանի բիզնես կենտրոնը, որն առաջարկում է պատրաստի լուծումներ և աջակցություն է ցուցաբերում կին ձեռներեցներին (հատկապես նրանց, ովքեր գտնվում են իրենց գործունեության ամենավաղ փուլում)՝ օգնելով նրանց կառուցել ուժեղ և կայուն բիզնեսներ: Առաջին վեց ամսվա ընթացքում բիզնես կենտրոնը 12 կին ձեռներեցների է աջակցել մանրամասն բիզնես պլանի մշակման հարցում, իսկ ավելի քան 150 կին էլ մասնակցել է տարբեր կրթական և ցանցային միջոցառումների:

 

Եթե ունես նորարարական գաղափար, ապա դիմիր Ստարտափ Ակադեմիա, որը ստեղծվել է ՓՄՁ-ների զարգացման աջակցմանն ուղղված ԵՄ նախագծի (EU SMEDA) շրջանակներում: Նախագիծն ավարտվել է անցյալ տարի, բայց Ակադեմիան շարունակում է գործել ու հանդես գալ նոու-հաուներով և տրամադրել փորձագիտական աջակցություն՝ իր մասնագիտացված եռամսյա ծրագրի միջոցով: Ակադեմիան մինչ օրս վերապատրաստել է շուրջ 300 ձեռներեցների՝ միաժամանակ նրանց օգնելով գտնել ֆինանսավորում՝ իրենց գաղափարները շուկա դուրս բերելու համար:

 

Նշվածներից բացի, ընթացքի մեջ է գյուղատնտեսական աջակցության հատուկ նախագիծը, որը կոչվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA): Առաջիկա երեքուկես տարվա ընթացքում 11,7 միլիոն եվրո բյուջեով նախագիծը կաջակցի կանաչ գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանի հյուսիսային մարզերում: Եվ այսպես, համոզվի ր, որ հետևում ես Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ֆեյսբուքյան էջին, որպեսզի առաջինը տեղեկանաս ցանկացած նոր հնարավորության մասին:

 

Հայ ձեռնարկատերերը օգտվում են նաև ԵՄ-ի «COSME» ծրագրից, որը տրամադրում է ՓՄՁ զարգացման դրամաշնորհներ, ինչպես նաև ֆինանսավորում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցին: Վերջինս հայկական ՓՄՁ-ներին օգնում է բիզնես և տեխնոլոգիական գործընկերներ գտնել Եվրոպայում և այլուր: Եթե դու նոր ես բիզնես սկսում, ապա կարող ես օգտվել «Էրազմուս՝ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրից, որը սկսնակ կամ այդպիսի ձգտում ունեցող ձեռներեցներին հնարավորություն է տալիս սովորել այլ մասնակից երկրներում փոքր բիզնեսներ վարող փորձառու ձեռնարկատերերից:

 

  1. Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար ձեռք բերելն է՝ իմ գործում քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որևէ տարբերակ ինձ համար:

 

Եթե ցանկանում ես զարգացնել քո բիզնեսը, ապա Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված «EU4Business» նախաձեռնության ներքո հասանելի են ֆինանսավորման (և վերապատրաստման) մի շարք ծրագրեր:

 

Մասնավորապես, ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրն առաջարկում է վարկեր, վերապատրաստումներ և խորհրդատվական ծառայություններ, որոնք նախատեսված են հատուկ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Ծրագիրն աշխատում է տեղում իր գործընկերների՝ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի, «Ամերիաբանկ»-ի, «Արարատբանկ»-ի և «Հայէկոնոմբանկ»-ի հետ՝ առաջարկելով նպատակային ֆինանսավորման այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների կարիքների արձագանքմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելի ր նշված կազմակերպությունների կայքէջէր կամ ուղղակի մտի ր մոտակա մասնաճյուղ: Բանկերի ներկայացուցիչներին կարող ես հանդիպել նաև անձամբ՝ ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» սեմինարների շրջանակներում:

 

Ծրագիրն առաջարկում է նաև «Business Lens» անհատականացված առցանց գործիքը, որի միջոցով հնարավոր է գնահատել քո բիզնեսն ու հասկանալ, թե ինչպիսի աջակցության կարող է հավակնել այն:

 

«Գործարար կանայք» ծրագրից զատ, փոքր ծավալի վարկեր է տրամադրում նաև Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (միջին վարկի չափը կազմում է 9000 եվրո), որն հասանելի է ոչ միայն ՓՄՁ-ների, այլև՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում գործող գերփոքր ձեռնարկությունների համար: Համանման վարկեր հասանելի են նաև Եվրոպական ներդրումային բանկի ՓՄՁ ֆինանսավորման գործիքի միջոցով:

 

«Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի շրջանակներում էլ հնարավոր է սուբսիդավորված խորհրդատվական ծառայություններ ստանալ ռազմավարական պլանավորման, մարքեթինգի, գործառնությունների, որակի կառավարման, էներգաարդյունավետության, ֆինանսական կառավարման և բազմաթիվ այլ ոլորտներում: Այցելի ր ՎԶԵԲ-ի կայքէջ և իմացի ր, թե ինչպես կարող ես դիմել: Այցելի ր նաև նրանց ֆեյսբուքյան էջ և առնչվի ր բազմաթիվ այնպիսի կանանց ու փոքր ձեռնարկությունների օրինակների հետ, որոնք օգտվել են ծրագրից ամբողջ Հայաստանում:

 

«EU-SMEDA» նախագծի թողած ժառանգություններից մեկն էլ Կին ձեռներեցների ակումբն է (WE Club), որը գործարար կանանց հարթակ է, որտեղ նրանք պարբերաբար հանդիպում են շփվելու, փոխանակվելու, սովորելու և փորձառությամբ կիսվելու, նոր կապեր հաստատելու ու համագործակցություն հաստատելու նպատակով: Երբ 2019 թվականին նախագիծն ավարտվեց, Երևանում և Սյունիքի մարզում գործող «WE Club» հարթակները վերջինների գործունեության շարունակման նպատակով հանձնվեցին կանանց կողմից ղեկավարվող կոնսորցիումներին:

 

Եթե ունես գաղափար, որը ցանկանում ես զարգացնել զբոսաշրջության ոլորտում, ապա GIZ-ի կողմից իրականացվող «EU4Business»-ի նոր՝ «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» (EU-ITTD) նախագիծն իր հնարավորությունները կառաջարկի մինչև 2023թ.-ի ապրիլ ամիսը: Նախագիծը կկենտրոնանա Հայաստանի երեք հյուսիսային մարզերի` Շիրակի, Լոռիի և Տավուշի ուղղությամբ: Դրամաշնորհները նպատակ ունեն ընդլայնել զբոսաշրջային բիզնեսում նորարարական մոտեցումները և աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին: Կլինեն նաև տեխնոլոգիական ստարտափների համար դրամաշնորհների հնարավորություններ: Բիզնեսի զարգացման գործում գենդերային հավասարությունն առաջնահերթություն է նախագծի համար, ուստի կին ձեռներեցների կամ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների կողմից հայտերի ներկայացումը խրախուսվում է:

 

  1. Կա՞ն արդյոք իմ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:

 

Նրանք շատ են.

Զոյա Սաֆարյանը 19 տարեկան է և օգտվել է «Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագրից՝ Սևանում. «Լսել էի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն ինչպես սկսել և ինչ անել»,- ասում է Զոյան: Նա որոշեց փորձել, սովորեց մշակել բիզնես պլան և այժմ նախատեսում է մարքեթինգային կենտրոն ստեղծել իր հայրենի քաղաքում:

 

Նարինե Սահակյանն աշխատել է որպես խոհարար, դերձակ, բուժքույր և վարսավիր, բայց երբեք մշտական աշխատանք չի ունեցել: Ամեն ինչ փոխվեց, երբ նա մասնակցեց ԵՄ օգնությամբ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հիմնադրված բրդի գործարանի համար մանածագործի դասընթացին: Գործարանը հիմնադրվել է «EU4Regions» ծրագրի ներքո ֆինանսավորվող ութ նախաձեռնություններից մեկի՝ «ԵՄն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» նախագծի շրջանակներում:

 

Նատաշա Գալֆայանը «ՄԵՅԴ» արհեստագործական հարթակի հիմնադիրն է: Հարթակն իրականացնում է տեղաբնակների վերապատրաստում՝ շնորհիվ EU4Regions-ի «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» նախագծի շրջանակներում տրամադրված դրամաշնորհի: Նատաշայի ծրագրի սկսվելուց ի վեր 170 մարդ է վերապատրաստվել, որոնցից 12-ն արդեն իսկ պատրաստ են ստեղծել արտադրանք, բրենդավորել ու վաճառել այն:

 

Մարիա Ալոյանը և Լիանա Հակոբյանը գործատուների և ուսանողների համար առցանց համագործակցության «Breedge» հարթակի երկու համահիմնադիրներից են: Նրանք ավարտել են Հայաստանի ստարտափ ակադեմիայի եռամսյա դասընթացը և դրամաշնորհ են ստացել «EUSMEDA» նախագծի կողմից՝ իրենց գաղափարն իրականացնելու համար:

 

Ինգա Մանուկյանը «Գործարար կանայք» ծրագրի կողմից քոուչինգային և գործնական աջակցություն է ստացել իր մանածագործական ընկերության համար, ինչը հանգեցրել է շրջանառության աճի՝ 25%-ի չափով, և վաճառքների աճի՝ 20%-ի չափով: Այժմ ընկերությունն իր արտադրած հագուստն արտահանում է ԵՄ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

  1. Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄն կարո՞ղ է ինձ որևէ բան առաջարկել:

 

Ուսուցումն ու հմտությունների փոխանցումը Հայաստանում ԵՄ աջակցության կարևորագույն առաջնահերթություններ են: ԵՄ-ն զգալի ֆինանսավորում է տրամադրում մասնագիտական ​​կրթությանը և ուսուցմանը (ՄԿՈՒ)՝ 15 միլիոն եվրո բյուջեով «Մասնագիտական որակավորումների բարելավում՝ աշխատատեղերի բարելավման նպատակով» ծրագրի միջոցով, որն ուղղված է աջակցելու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնների ազգային համակարգի զարգացմանը, նպաստելու մասնագիտական որակավորումների զարգացմանը, ինչպես նաև նպատակ ունի բարելավել զբաղվածության հնարավորությունները երիտասարդների համար, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում:

 

​​EU4Youth-ի ներքո իրականացվող մի շարք առանձին ​​ծրագրեր («Ասա ԱՅՈ. Հմտություններ աշխատանքի համար», «Աշխատունակություն և կայունություն», «Զբաղվածության ներուժի խթանում» և «Հմտությունների բարելավում՝ հանուն լավագույն ապագայի») հատուկ ուշադրություն են դարձնում մինչև 35 տարեկան երիտասարդների հմտությունների զարգացմանը, հատկապես՝ Հայաստանի թույլ զարգացած շրջաններում:

 

ԵՄ աջակցությամբ ստեղծվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ը բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ մեկտեղված են բարձրագույն կրթությունն ու արդյունաբերությունը, և որը տեղացի ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին կապում է միմյանց ու իրենց գլոբալ գործընկերների հետ` խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը: Կենտրոնում գործելու են կրթական և ուսումնական մի շարք հաստատություններ, ինչպիսիք են՝ ԹՈՒՄՈ լաբորատորիաները, ծրագրավորման «42 Երևան» դպրոցը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) Համակարգչային գիտության և մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

ԵՄ-ն «Էրազմուս +»-ի երիտասարդական ծրագրերի շրջանակներում հետաքրքիր հնարավորություններ է առաջարկում 30 տարեկանից ցածր երիտասարդ կանանց և աղջիկներին: Դու կարող ես միանալ մոտ 7000 հայ երիտասարդներին, ովքեր արդեն իսկ նոր հմտություններ և արժեքավոր փորձ են զարգացրել՝ երիտասարդական նախագծերին մասնակցության կամ Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո կամավորական աշխատանքի անցնելու շնորհիվ:

 

Իսկ եթե ներգրավված ես բարձրագույն կրթության ոլորտում, ապա «Էրազմուս-ը քեզ առաջարկում է ուսանողների փոխանակման և ասպիրանտական ​​ծրագրերի հնարավորություններ՝ Եվրոպայում: Իմացի ր ավելին բոլոր հնարավորությունների մասին, ինչպես նաև ծանոթացի ր դիմելու ընթացակարգին:

  1. ՈՒ՞մ կարող եմ դիմել օգնության համար:

Այցելի ր ԵՄ պատվիրակության կայքէջ, ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի կայքէջ՝ աջակցության հասանելի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության և գործընկեր բանկերի կոնտակտային տվյալների  համար, ինչպես նաև հենց ՎԶԵԲ-ի կայքէջ՝ գործարար խորհրդատվության աջակցության վերաբերյալ տեղեկատվության և կոնտակտային տվյալների համար: Ծանոթացի ր վերապատրաստման և ֆինանսավորման լրացուցիչ հնարավորությունների հետ, որոնք հասանելի են Հայաստանում EU4Business-ի հովանու ներքո: Կարող ես այցելել նաև Բիզնեսի աջակցման կենտրոն, որը ներգրավված է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծերում, ինչպես նաև՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ):

Այցելի ր «Քաղաքապետներն հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կայքէջ և իմացի ր՝ արդյոք քո քաղաքը ևս ծրագրում ընդգրկված քաղաքների թվում է և թե ինչ է այն անում մոտակա տարածքում աշխատատեղերի և բիզնեսի աջակցման համար: Հետևի ր նաև «EU4Youth»-ի կայքէջին՝ նոր աշխատատեղերի և վերապատրաստման հնարավորությունների համար:

Կրթական և երիտասարդության հնարավորությունների համար դիմի ր Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակին:

 

Մի  մոռացիր նաև հետևել Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ու նոր հնարավորությունների վերաբերյալ ծանուցումներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031