Aravot.am-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին Գավառի հիվանդանոցում է, որտեղ կան երեկ նորատուսցիների ու Գավառ համայնքի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպից տուժածներ:
Հիշեցնենք, որ այդ միջադեպի ժամանակ երկու հոգի սպանվել է՝ զինվորական քննիչ, Գավառի բնակիչ եւ նրա ընկեր «Նորատուսցի արջ» մականունով հայտնի մի երիտասարդ, ինչից հետո, ըստ լրատվամիջոցների, «Նորատուսցի արջի» մտերիմները զինված ներխուժել են Գավառի հիվանդանոց ու սպանություն կատարած երկու անձանց վիզը կտրել: Թեեւ ոստիկանությունից հերքեցին այս տեղեկությունը, Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ հիվանդանոցում է եղել սպանության փորձը: Այլ տեղեկություն մեր զրուցակիցը չհայտնեց, ասաց, որ «Նորատուսցի արջն» իրենց համայնքից էր, քրեական հեղինակություն չէր, շատ նորմալ տղա էր, չամուսնացած;
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև

Հարցրին՝ ճի՞շտ էր տեղեկությունը, որ կտրել են պարանոցը, նա պատասխանել է. «2 հիվանդներ ենք ունեցել, որոնց պարանոցի շրջանում այդ հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կտրված վերքեր ունեցել ենք, դա ճիշտ է, բայց մահ չի գրանցվել, 2 հիվանդի կյանքը փրկվել է, նրանք տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժման և հետազոտման նպատակով։ Ընդհանուր հաշվարկով՝ սկզբից ունենք 2 զոհ, 4 վիրավոր, այդ 2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ սկզբնական տուժածի հարազատ, խնամողն է եղել հիվանդասենյակում, նա նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածք»։


















































