Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը վարակվել է կորոնավիրուսով

Հունիս 30,2020 17:40

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Նա Aravot.am-ին հայտնեց, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած, թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։ Նա տնային պայմաններում է բուժվելու։

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Հրաշալի, փառահեղ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930