Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։
Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։
Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։
Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվի Պարետի որոշումները։
Կարդացեք նաև
Խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   