Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց՝ հայ-ադրբեջանական սահմանին «Elbit Hermes 900» թանկարժեք անօդաչու թռչող սարքը խոցել են հայկական ստորաբաժանումները:

Երեկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ տեղեկացրել էր. «Տաղանդավոր հայ ինժեներների մոդեռնիզացրած եւ ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը»:
Հրադադարի պայմանավորվածության մասին հարցին էլ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի. «Բայց լինում է, որ գիշերներն ակտիվություն է լինում: Եթե նման տեղեկություն լինի, անպայման կհայտարարենք»:
Կարդացեք նաև
Հունիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական գործողությունները, պաշտոնական հաղորդագրությամբ՝ դրանք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































Հառգելի Նելլի, եևի վրիպակ է:
ՀՈՊ չէ, այլ ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն):
Շնորհակալ ենք, ուղղեցինք վրիպակը