Լրահոս
Օրվա լրահոսը

Oրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում. Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել

Հուլիս 28,2020 13:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:

➡️Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

➡️Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում և վստահ է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:

➡️Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հող զավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծվեն կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: