Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Հենց Դավիթ Ղազինյանի հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը. Աղավնի Սուքիասյան

Նոյեմբեր 20,2026 15:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Աղավնի Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի գիտություն ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու հետևանքով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի աշխատանքը կատարող Ռոմանոս Պետրոսյանի՝ հայտնում ենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հանդիսացել է այդ ընկերության գործադիր մարմնի անդամ, ՀԷՑ ՓԲԸ «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն և վերջին ժամանակահատվածում՝ գլխավոր տնօրենի ԺՊ, հետևապես, հենց նրա հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր.

Վերջինիս առաջարկում եմ՝ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ.Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռք բերում։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից Ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…

Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած՝ Նարեկ Կարապետյանի հետ։
Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30