«Անտրամաբանական է դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար ոչ իրավաչափ վարքագիծը իշխանության՝ ոստիկանությունից սկսած, ավարտված այլ իրավասու տեսչական մարմիններով, որոնք կիրառել են տուգանքներ մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք սա համարում ենք ոչ իրավաչափ հատկապես այն դեպքերում, երբ ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չկա, բայց ելնելով ձեւական պահանջից՝ դուք փորձում եք պարտադրել քաղաքացուն կրելու եւ չկրելու դեպքում ենթարկել պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը պարզաբանեց, որ իրենք էլ են խրախուսում դիմակ կրելը ու դրա վկայությունն է այն, որ մարզերում դիմակ են բաժանել, բայց իրենց համար անհասկանալի է, երբ քաղաքացին դիմակով է քայլում ու ոստիկանության ներկայացուցիչը անձնագիր է ուզում, իսկ չունենալու դեպքում տուգանում. «Այստեղ ակնհայտ է դառնում, որ պետության նպատակը ոչ թե դիմակ կրել պարտադրելն է, այլ տուգանելը եւ պատժող քաղաքականություն իրականացնելը»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունները հակված չեն համագործակցել ու խելքի գալ ու իրենց ապաշնորհ քաղաքականության արձագանքը չի ուշանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































