Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի․ Տիգրան Պետրոսյան

Սեպտեմբեր 05,2020 10:55 Share
Gyumri

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Գյումրու օրվա առթիվ

Սիրելի գյումրեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։
Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել, և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։
Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։

Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։
Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։

Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։
Շնորհավոր տոնդ, Գյումրի քաղաք,
Շնորհավոր տոնդ, գյումրեցի:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2689410391318162

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930