Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանշական ավարտ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթին

Սեպտեմբեր 16,2020 21:30

Քիչ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հարակից տարածքում «Սարդարապատ» երգի հնչյունների ներքո ավարտվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագրով երթը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Դաշնակցական երիտասարդները նախարարության շենքի հարակից տարածքում երգեցին. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ»:

Այնուհետև կպչուն պաստառներ փակցրեցին գետնին, որոնց վրա Արայիկ Հարությունյանի նկարն է՝ վճիռ՝ ապաշնորհ, ապազգային մակագրությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երթը մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից: Մասնակիցները, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, կանգնեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց, կոչ արեցին, որ վաղը կառավարության նիստին դրվի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ու զգուշացրին՝ եթե դա չանեն, Արայիկ Հարությունյանի հրաժարականին իրենք կհասնեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930