Երեքշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 24-ին, Սուրբ Ղազար Մայրավանքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած Հայագիտական կենտրոնների երրորդ համահավաքի ավարտին, Մխիթարյան միաբանության և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ հանձինս Ս. Ղազար Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վրդ. Քեշիշյանի և Մատենադարանի տնօրեն տիար Արա Խզմալյանի։
Այս հուշագրի նպատակն է Մատենադարանի և Միաբանության միջև հաստատել երկարաժամկետ համագործակցություն՝ ուղղված Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուի պահպանությանը, ինչպես նաև ձեռագրերի վիճակի մշտադիտարկմանն ու վերականգնմանը։ Այս նպատակներն իրագործվելու են համատեղ ծրագրերի իրականացման և մասնագիտական ներուժի համադրման միջոցով։
Մատենադարան



















































