Այսօր «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարն էր:
Կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բացման խոսքում նախ շնորհավորեց Անկախության տոնը, հետո հավելեց. «Անշուշտ, անցած երեսուն տարիներին թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, արձանագրվել են հարյուրավոր թերություններ ու տապալումներ, դրանց արդյունքում մենք դեռեւս չենք կերտել մեր երազած Հայաստանը, բայց բոլոր այդ թերությունները չեն ստվերել ու չեն արժեզրկել անկախ պետություն ունենալու մեր անօտարելի իրավունքը: Անկախությունը բացարձակ ու անքննելի իրավունք է»:
Նա ասաց, որ թավշյա հեղափոխությունը մեզ ընձեռել է ավելի լավ, ամուր, ավելի ժողովրդավարական երկիր կառուցելու եզակի պատմական հնարավորություն՝ ավելի ամրապնդելու 1991-ին հռչակած Անկախությունը ու պետք է օգտագործենք այդ հնարավորությունը՝ պատմության եւ սերունդների առաջ կատարելով անկախության մեր բաժին պարտավորությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: