Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՊՏՀ-ի գործադուլ հայտարարած դասախոսներին՝ հարգել ուսանողների շահերը և վերադառնալ լսարաններ․ ԼՀԿ ԵՄ

Սեպտեմբեր 24,2020 20:11

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Երեկ տեղեկացանք, որ ՀՊՏՀ-ում աշխատակազմը հայտարարել է գործադուլ՝ պահանջելով նշանակել համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանին։
Մի կողմ թողնելով իրենց ցանկալի մարդուն ռեկտորի պաշտոնին տեսնելու ադմինիստրատիվ աշխատողների և որոշ դասախոսների գործադուլով արտահայտված պահանջի օրինաչափությունն ու հիմքերը՝ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ուսանողների դասապրոցեսի խաթարման առնչությամբ։

Առանց այն էլ համավարակով պայմանավորված՝ ուսանողները զրկված են ավանդական բնականոն դասապրոցեսներին մասնակից լինելուց և իրենց կրթություն ստանալու իրավունքն իրացնում են արտակարգ պայմաններում՝ տեղ-տեղ հեռավար մասնակցությամբ, տեղ-տեղ համալսարան հաճախումներով։ Ու այս բարդ իրավիճակում ռեկտորի պաշտոնին ցանկալի մարդուն տեսնելու պահանջը՝ դասապրոցեսների խաթարման արտահայտությամբ՝ մեծ վնաս է հասցնում համալսարանի շահառու հանդիսացող ուսանողներին, որոնց սաստիկ մեծամասնությունը վճարովի հիմունքով է սովորում։

Մեր հարգալից կոչն ենք ուղղում ՀՊՏՀ-ի գործադուլ հայտարարած ադմինիստրատիվ աշխատողներին և դասախոսներին՝ հարգել ուսանողների շահերը, չխափանել դասապրոցեսի ընթացքը և վերադառնալ լսարաններ։ Կարծում ենք, որ ցանկություններ արտահայտելու և պահանջներ ներկայացնելու իրենց իրավունքը համալսարանի ադմինիստրատիվ աշխատողներն ու դասախոսները կարող են իրականացնել իրենց աշխատանքն ուսանողների առաջ բարեխղճորեն կատարելուց հետո՝ ոչ աշխատանքային ժամի։

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930