Այսօր վաղ առավոտյան լուր հրապարակվեց, թե «ըստ որոշ տեղեկությունների» վիրավորվել եւ գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը:
Artsakh1am կայքը, հղում տալով ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ առաջանագծից ստացված լուրերի համաձայն՝ վիրավորվել և գերի է ընկել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը: Վերջինս գեներալի կոչումը ստացել էր 2016-ին Լելե Թեփեի գրավումը իրականացնելու համար:
Aravot.am-ը Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել տեղեկության իսկությունը: «Ես նման տեղեկություն չունեմ: Կրկին հորդորում եմ՝ ձեռնպահ մնալ առանց պաշտոնական տեղեկատվության նման լուրեր հրապարակելուց»,-պատասխանեց նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: