Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը չի տարհանվում, այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների դեպքում. Գրիգորի Մարտիրոսյան

Հոկտեմբեր 02,2020 22:50 Share

«Ստեփանակերտը չի տարհանվում, որոշ գյուղեր տարհանվել են, որոնք գտնվում են սահմանի երկայնքով եւ մի քանի կմ հեռավորություն ունեն մարտի գծից. Ստեփանակերտը չի տարհանվում, այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների դեպքում» ,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Ստեփանակերտում խաղաղ բնակչության շրջանում այսօրվա հրետակոծությունից հետո կան վիրավորներ, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է: Քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, բնակելի շենքեր: Ինչ վերաբերում է անհրաժեշտ ապաստարանների քանակին, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ տագնապի դեպքում Ստեփանակերտի բնակիչներին ապաստարաններում տեղավորելու խնդիր չի լինի, կա անհրաժեշտ քանակություն:

Նա նաեւ հայտնեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, բոլոր ընկերությունների հետ համաձայնեցված է՝  կոմունալ ժամանակավոր վճարները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031