Լրահոս
Օրվա լրահոսը

«․․․Եկեղեցի եմ քինում, աղոթեմ, մոմ վառեմ, համ էլ մի քիչ շատ նայեմ Խուստուփին․․․»

Հոկտեմբեր 18,2020 13:06

Շաբաթ օրը՝ կեսգիշերին համարյա մոտ էր, երբ հարեւանուհիս՝ տիկին Ալիսան, լսելով մարդասիրական զինադադարի լուրը, շտապ իջավ մեր տուն։ Բջջային հեռախոսը տալով ինձ՝ ասաց․ «Այ տղա, շուտ րա, մի հատ ախպորս կնկանը զանգե, հետո ման կկիյաս Ալբերտ կճարիս, ուրանն ա կզանգիս, որ լավ խաբարը ասիմ․․․հետո Աիդա ճարե․․․»,–այսպես բոլոր բարեկամ ծանոթներին զանգելով տիկին Ալիսան կիսվեց լավ ՝ մարդասիրական զինադադարի մասին լուրով։

Կիրակի՝ առավոտյան էլ տիկին Ալիսան՝ սուսուփուս, մուտքի աստիճանահարթակում կանգնած, Խուստուփ սարին էր նայում։
«Տեսար էդ ղամազները էլի չխրատվեցին, գիշերը հարձակվել են, թաղեմ դրանց արեւը, ո՛չ ախ օնին, ո՛չ վախ, օզում են աչքիս մինչեւ վերջ կտորվին տրանք»,–իր փիլիսոփայական մտքերը հետս կիսվեց քաղաքականությունից հեռու, բայց ամեն մի նահատակված զինվորի համար ցավող 68-ամյա կինը։

«Ամեն օր անիծում եմ էդ թորքերին, էսքան խոխա ա զոհվում, բա իրանց վեջը չի, որ իրանցն էլ ա կոտորվում, բա իրանց խերանց էլ ա մեր ծնած․․․․»,–ինքն իրեն եզրահանգեց հարեւանուհիս։

«Այ բալա, եկեղեցի եմ քինում, աղոթեմ, մոմ վառեմ, համ էլ մի քիչ շատ նայեմ Խուստուփին, խնդրեմ, որ մեզ շուտ ազատի էս ցավից»,–օրվա անելիքները հետս կիսվելուց՝ տիկին Ալիսան հավանաբար կռահեց հաջորդ հարցը, թե Խուստուփը ինչ կապ ունի։

«Հետո կասես՝ կարդած տղա ես, բա Գարեգին Նժդեհի ասածը հիշում չըս, որ ասալ ա․ «…հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,–աստիճաններով իջնելուց իր միտքը եզրափակեց արցախյան գոյամարտի թոհուբուհին հետեւող տիկին Ալիսան։

«Ժամանակ չօնիմ, քինիմ կյամ, որ տեսնամ հինչ նորություն կա առաջնագծից, որ մինչեւ կյալս լավ պեն ասին, կզանգիս անպայման, ախոխա՛․․․»,–վերջին հրահանգը տալով ինձ՝ հարեւանուհիս նստեց տաքսի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031