Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Կիրակոսյան․ «Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ մեր թատրոնի աշխատակիցները պատերազմի առաջին իսկ օրից լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին»․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2020 09:48

Ադրբեջանի սկսած պատերազմի հետեւանքով այս օրերին կամավորագրվում ու ռազմաճակատ են մեկնում ոչ միայն նախկին զինվորականներ ու շարքային քաղաքացիներ, այլեւ արվեստի ու մշակույթի ոլորտում բուռն գործունեություն ծավալող անձինք։

Շատերը գաղտնի, առանց բարձրաձայնելու՝ պատերազմի բոթը լսելուն պես թողել են ամեն ինչ ու նետվել հայրենիքը պաշտպանելու, որոշներն էլ ռազմաճակատից հանրությանը հանգստացնող, ոգին ամուր պահող գրառումներ ու նկարներ են հրապարակում։

Երեւանի Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից ռազմաճակատ են մեկնել 11 աշխատակից՝ բեմի մեքենավար, մեներգիչ, բալետի արտիստ, նվագախմբի երաժիշտ ու երգչախմբի արտիստներ։ Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Օպերային թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանից։

«Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ մեր թատրոնի աշխատակիցները պատերազմի առաջին իսկ օրից լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին»,- ասաց Կարինե Կիրակոսյանը։ Նրա խոսքով կամավորագրվել են վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, նվագախմբի երաժիշտներ Վիգեն Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Շմավոն Գրիգորյանը, Դավիթ Թադևոսյանը, բալետի արտիստներ Դավիթ Գրիգորյանը, Արամ Խաչիկօղլյանը, երգչախմբի արտիստ Լեւոն Հարությունյանը։ Կամավորագրվածների թվում է նաեւ մեներգիչ Զոհրապ Զոհրաբյանը, որն, ի դեպ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծելուց հետո այնտեղ կատարել էր «Երազ իմ երկիր հայրենի» երգը:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031