«Նման բան չկա, դա բացարձակ անհիմն տեղեկատվություն է: Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, թե ռուս խաղաղապահները սկսել են ՀՀ փոխադրվել դեռեւս Շուշիի անկումից օրեր առաջ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման արդյունքում ինչ կարգավիճակ են ունենալու Արցախի զինված ուժերը, Փաշինյանը նշեց. «Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի: Երբ խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, մի հսկա մաս Արցախի ՊԲ-ի մասին է: Դա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ: Այն պետք է զարգանա եւ հզորանա, երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































