«Մասնագետները բացատրում են, որ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու: Որ GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, եւ սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ՝ այդ գործիքը կիրառող մասնագետը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում


















































