Այս թթուն, որի բաղադրության մեջ նաեւ բուսական յուղ եւ քացախ կա, շատ վառ, նուրբ եւ յուրահատուկ համ ունի: Նաեւ շատ գեղեցիկ տեսք ունի: Բավական է ասել, որ 5 լիտրանոց տարայով պատրաստածս թթուն երեք օրում կիսով չափ դատարկվեց:
Անհրաժեշտ մթերքները
Կանաչ լոլիկ-1 կգ
Կանաչ եւ կարմիր պղպեղներ-1 կգ
Կարդացեք նաև
Թթվի բանջարեղեն՝ գազար, նեխուրի տերեւներ, կաղամբ, ծաղկակաղամբ, բողկ եւ այլն՝ յուրաքանչյուրից հավասար քանակով, մոտ 200 գրամ
Սխտոր-1 գլուխ
Սոխ-1 գլուխ
Հեղուկի համար՝
Ջուր-3 բաժակ
Բուսական յուղ-1 բաժակ
Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-1 բաժակ
1-ական ճաշի գդալ սեւ, բուրավետ պղպեղներ
Դափնու տերեւ-4-5 հատ
Չորացրած կծոխուր (բարբարիս)- 2 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Աղ-3 ճաշի գդալ
Բոլոր բանջարեղենները մաքրեք, շատ լավ լվացեք եւ չորացրեք: Մինչ հաջորդ էտապին անցնել նախապատրաստեք հեղուկը: Կաթսայի մեջ լցրեք բոլոր անհրաժեշտ մթերքները՝ ջուրը, բուսական յուղն ու քացախը, աղը եւ բոլոր համեմունքները եւ դրեք կրակին: Պետք է եռա, որից հետո եփվի մոտ 5-7 րոպե:




Շատ համեղ է բրնձով, հնդկաձավարով, հաճարով փլավների հետ, եփված կամ տապակված կարտոֆիլի հետ: Համեղ է նաեւ ինքն իրենով՝ մի կտոր հացի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ



















































