Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակցի մոտ 150 գերեվարվածների հարցով բանակցությունների է մեկնում Օնիկ Գասպարյանը

Դեկտեմբեր 16,2020 18:22 Share

Հադրութի Խծաբերդ գյուղում շրջափակման ու գերության մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորների ու  պահեստային զորակոչվածների հարազատները  քիչ առաջ Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպել  են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին։ Մարզի բարձրաստիճան պաշտոնյաները  տեղեկացրել  են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մեկնում է Ստեփանակերտ՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Ռուստամ Մուրադովի հետ միասին բանակցություններին մասնակցելու։

«Մեզ պետք չէ, գնա, նստի, խորոված ուտի գա»,- ասաց հարազատներից մեկը, որին ի պատասխան՝ ոստիկանապետը խնդրեց չծայրահեղացնել։

«Բանակցությունները ժամով չեն,որ ասենք ժամը 6-ին տեղեկատվություն տանք։ Ամենաբարձր մակարդակով են,   այս ժամին ժամ չենք կարող ասել ձեզ,  բայց որ պահին   տեղեկատվությունը հասանելի կլինի, անմիջապես կասենք ձեզ»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031