Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետի ճանապարհը դժվարությունների և որոնումների ճանապարհ է». պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ-փառատոնի 10 լավագույնները պարգևատրվել են

Դեկտեմբեր 25,2020 17:39

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը:

Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած տարին մեզ համար դժվար, բարդ և ողբերգական էր, բայց գտնվել են մարդիկ, որոնք ունեցել են ստեղծագործական աշխատանքը չընդհատելու խիզախություն:
«Արվեստագետի ճանապարհը չի կարող հեշտ լինել. այն դժվարությունների և որոնումների ճանապարհ է: Հետևողականությունը, լավատեսությունը և հաջողության հասնելու համառությունն են ապահովում արդյունք»,- նշել է նախարարի տեղակալը` պատանի կոմպոզիտորներին մաղթելով ստեղծագործական ձեռքբերումներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Միջոցառումն այս տարի կազմակերպվել է առցանց ձևաչափով: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի որոշվել է մրցույթի տեղերը հատկացնել լավագույն 10 մասնակիցներին` չառանձնացնելով մրցանակային տեղեր:

Ընտրված պատանի կոմպոզիտորների` Արաքս Աշճյանի, Գրիգորի Բալասանյանի, Արիանա Վարդանյանի, Սարգիս Առաքելյանի, Արմեն Գևորգյանի, Սյուզաննա Աղամալյանի, Ռուբեն Ավագյանի, Էդգար Մխիթարյանի, Ալեքսանդր Տոնիկյանի և Էդուարդ Ալլեքսանյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության մշակութային հարթակներում:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031