Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ամբողջ օր կանցկացնեի Մատենադարանում». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Մատենադարան

Հոկտեմբեր 02,2026 16:03 Share

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։

Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները։
Այցի ավարտին Ռայլի Բարնսը Մատենադարանի տպավորությունների մատյանում կատարել է հետևյալ գրառումը.

«Ի՜նչ հրաշալի այցելություն պատմական մի վայր, որը երբեք չեմ մոռանա։
Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար։

Մենք պարտական ենք ձեզ։

Լավագույն մաղթանքներով՝
Ռայլի Բարնս
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031