Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ». Վազգեն Մանուկյանը` Միքայել Մինասյանի հրապարակած ՀԱՊԿ գրության մասին

Դեկտեմբեր 27,2020 15:02

Երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` արցախյան սեպտեմբերյան պատերազմի վերաբերյալ հրապարակած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գրությունը ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին` մոտալուտ պատերազմի նախազգուշացման եւ կանխարգելիչ քայլեր անելու մասին, ըստ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի, լրիվ տեղավորվում է դավաճանություն ասվածի մեջ։

Վազգեն Մանուկյանն այսօր Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ակցիային:

Լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»:

Ըստ Միքայել Մինասյանի, սեպտեմբերի 1-ին` պատերազմից 26 օր առաջ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նամակին կցված փաստաթղթերի փաթեթում հայկական կողմին առաջարկվում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ: Առաջարկը հայկական կողմն անպատասխան է թողնում:

Անդրադառնալով եկեղեցու դեմ շարունակվող ոտնձգություններին էլ՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ եկեղեցու դեմ արշավը նոր բան չէ. «Ոչ թե խոսքը գնում է մեր առաքելական եկեղեցու մասին, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է կոտրել իր ավանդույթները։ Ավանդույթները պատմությունն է, լեզուն է, կրոնն է։ Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»:

Ըստ Վազգեն Մանուկյանի, բնակչության 99 տոկոսն, անկախ իր վերաբերմունքից՝ հավատացյա՞լ են, թե՞ ոչ, գտնում են, որ այդպիսի բանը սրբապղծություն է. «Այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»։

Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031