Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն իր տարածաշրջանում թշնամի չունի»․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր թշնամիների և ՔՊ-ի ծրագրերը համընկնում են

Նոյեմբեր 19,2026 15:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի, այսինքն՝ մեր թշնամիների ծրագրերն ու ՔՊ-ի ծրագրերը Հայաստանի վերաբերյալ համընկնում են։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե չեն կատարում Ալիևի պահանջները։

Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի իշխանությունները միացան Ադրբեջանի պահանջին և համատեղ դիմեցին՝ Մինսկի խումը լուծարելու համար։ 

Ադրբեջանը պահանջում էր միջազգային ատյաններից հետ քաշել հայցերը, որոնք բացահայտում են Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները։ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ հետ են վերցնելու հայցերը։ 

Ալիևը պահանջներ էր ներկայացնում այսպես կոչված «անկլավների» հարցով, Հայաստանի իշխանությունները նախ հայտարարում էին, թե «անկլավների» համար իրավական հիմքերը չկան, բայց հիմա հակառակն են ասում։ 

Ալիևը տևական ժամանակ պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել հղումն Անկախության հռչակագրից, Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իբր «Հայաստանի Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին փաստաթուղթ է»։

Ալեն Սիմոնյանը սրանք ոչ թե Հայաստանի իշխանությանը ներկայացվող պահանջներ, այլ «փոխադարձ որոշումներ» է անվանում։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մեր թշնամիների և իրենց իշխանության ծրագրերն ու պահանջները համընկնում են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունն իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի։ Ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներ են ստեղծում։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին մենք 2020 թվականի փետրվար ամսին քարոզարշավ ենք սկսել։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, պետք է մեզ և դա ՀՀ մասին է, դա մենք որոշել ենք 2020 թվականի առաջին կեսին»։

Հարցին՝ այսինքն՝ Ալիևը լավ ծրագրեր ունի մեր երկրի համար, ՔՊ-ն էլ այդ ծրագրերը փորձում է իրականացնե՞լ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինքն ինչ պլաններ ունի, մենք պլաններ ունենք մեր երկրի նկատմամբ, բայց դուք ոչ ուզում եք դա լսել, ոչ ուզում եք դա տեսնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ Փաշազադեի հայտարարություններից հետո ՀՀ իշխանությունը պայքար սկսեց Եկեղեցու դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30