Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ի՞նչ է արել մեր գլխին ֆրոնտում, դուք գիտե՞ք»․ թե ի՞նչ է արել՝ Սասուն Միքայելյանը հրաժարվեց բարձրաձայնել

Նոյեմբեր 16,2026 16:26 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դե, բնականաբար, դա պիտի լիներ։ ՀԱՊԿ-ը՝ որպես երաշխավոր մեզ, պատերազմի ժամանակ ոչ մի օգնություն չտվեց։ Չեմ ասում՝ արցախյան,  մեր․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների դեպքում թշնամու ոտնձգությունը… պարտավոր էր մեզ ՀԱՊԿ-ը օգներ։ Դա էլ, 2000 քանի թվին, Տավուշի ուղղությամբ, որ իրենք սկսին խփել… Հասկանում եք, հմի․․․պիտի սպասվեր սրան։ Ես սովորական եմ տանում։ Լավ է, որ մեր ժողովուրդը ի սկզբանե զգուշանա, քան թե հույս դնենք մեկի վրա, որ հետագայում մեզի թողնի մենակ։ Դա պատմականորեն է եղել, դարերով դա այդպես է եկել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին հարցին։

Հարցին՝ Հայաստանը ապաբլոկային պետություն կարո՞ղ ենք լինել, պատասխանեց․ «ՀԱՊԿ-ը որ կար, ապաբլոկային պետություն չէի՞նք։ Մեզ ի՞նչ են օգնել, օրինակ, էն ժամանակ՝ 44-օրյա պատերազմում, որ զինադադար էին հայտարարում… մթամ… Ռուսաստանի կողմից։ Ես ասում եմ՝ տղե՛ք, այսօր ավելի զգույշ կլինեք»։

Հարցից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ՝ եթե ադրբեջանցի զինվոր է անցնում Հայաստանի պետական սահմանը ու որևէ բան տեղի չի ունենում, այսինքն՝ հանցագործություն չի լինում, վերադարձնում ենք, Հայաստանի Հանրապետության օրենքի ո՞ր կետի համաձայն է այդ պայմանավորվածությունը, Սասուն Միքայելյանը վրդովվեց, ասաց՝ «Ինձ դաս մի տուր՝ որը որից հետո է, որը ինչ է»։

Հիշեցրեց՝ նման պայմանավորվածություններ նաեւ արցախյան պատերազմի ժամանակ են եղել․ «Ասում եմ՝ դա դիվանագիտական, քաղաքական խնդիր է, որ ես… Եթե ուզում ես ասես՝ բխում է, մեր… ոնց է բխում, կարգավորվում է դիվանագիտական բլոկում, քաղաքական»

Շաքիի դեպքի հիշեցմանը եւ լրագրողի դիտարկմանն էլ՝ ինչպե՞ս եղավ, որ փաստորեն ադրբեջանցին կարողացավ մտնել Հայաստան և մի քանի օր չկարողացան հայտնաբերել, նա պատասխանեց․ «Դե գիտեք ոնց, այդ նման դեպքեր շատ է… Թե՞ իրականն էք ուզում իմանալ՝ նաև արցախյան պատերազմի ժամանակ այն հարցին, որ հովիվին վերադարձ… բուֆերային գոտի կար, հասկանում եք։ Հիմա քո երազանքը խոշտանգե՞լ է, բերենք ադրբեջանցիներին Հայաստան ծեծենք, ջարդենք, նոր տանե՞նք»։

Պատասխանելով հարցին էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի զգուշացմանը, որ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը տանում է նրան, որ Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, Սասուն Միքայելյանն ասաց, որ տեղյակ չէ Արմեն Գրիգորյանի հոդվածից։

Գազի գնի հնարավոր բարձրացումը ՌԴ-ի կողմից Սասուն Միքայելյանը բացատրում է ներքաղաքական «ղժբժանք» ստեղծելու հնարավորությամբ։

ՌԴ-ՀՀ հարաբերություններին վերաբերվող, Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք առաջիկա այցերի վերաբերյալ լրագրողների տարբեր հարցերից էլ վրդովվեց, ասաց․ «Ռուսաստանն ի՞նչ է արել մեր գլխին ֆրոնտում, դուք գիտե՞ք»։ Թե ի՞նչ է արել՝ հրաժարվեց բարձրաձայնել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30