Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը. Աննա Հակոբյան

Դեկտեմբեր 28,2020 10:12 Share

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։

Վազգենը չորս որդու հայր է։ Եվ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է՝ ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։

Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել