Դեկտեմբերի 24-27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը ամանորյա գեղեցիկ տրամադրություն պարգևեց արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին։


Անակնկալ էր պատրաստել նաև Արփի Մաղաքյանը։ Նա երեխաներին էր նվիրում իր «Երևանյան հեքիաթներ» գիրքը. կախարդական գրքում կա ութ հեքիաթ Երևանի մասին։ Հեքիաթների հիմքում իրական պատմություններ են։ Ընթերցողը ոչ միայն հեքիաթային աշխարհ է ընկնում, այլև ծանոթանում Երևան քաղաքի պատմությանը։ Նկարազարդ և ուսուցանող գիրքը նախատեսված է 4-100 տարեկան երեխաների համար, ովքեր հավատում են հրաշքների, սիրում և ապրեցնում են հայրենիքը։ Հեքիաթների ժողովածուն երեխաներին է նվիրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կոլորադոյի հայկական դպրոցի աջակցությամբ։
Կարդացեք նաև
Բարեգործական համերգները կյանքի էին կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Гармония детства» բարեգործական հիմնադրամը‚ Zapomni ընկերությունների խումբը և Mastercard միջազգային վճարման համակարգը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրություն


















































