Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Մշակվել էր մեզ համար բավականին գրավիչ ու հեռանկարային համագործակցության մոդել». Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը գործի կդրվի՞. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Փետրվար 09,2021 10:30 Share

«Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, բայց տարածաշրջանային նոր իրողությունները նոր խնդիրներ են առաջադրել։ Այդ ծրագիրը գործի կդրվի՞, թե՞ այդպես էլ կմնա։

«ՀՀ»-ի հարցադրմանն ի պատասխան Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը պարզաբանեց. «Թեեւ Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում դրա շուրջ որեւէ կիրառական քայլերի բացակայության պայմաններում ծրագիրը սկսեց կորցնել այն խորքային անվտանգային բովանդակությունը, որն ուներ տարիներ շարունակ: Նախագծի կյանքի կոչմանը խոչընդոտում էին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այստեղ կարելի է առանձնացնել եւ՛ Ադրբեջանի հակահայկական լոբբիստական աշխատանքը, եւ՛ հակաիրանական միջազգային պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակեցին թե՛ Իրանի ֆինանսական կարողությունները, թե՛ Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագիծ սկսելու մեր հնարավորթյունները, թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վերաբերյալ հստակ քայլերի սահմանումը: Իսկ արդեն 2019 թ. էապես վերաիմաստավորվեց ՀԷԿ-ի նախագծի իրականացման տրամաբանությունը: Մասնավորապես՝ խոսքը Թեհրանի կողմից որդեգրված այն դիրքորոշման մասին է, համաձայն որի՝ Երեւանն ինքը պետք է դոնորների ներգրավի՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Մինչդեռ տարիներ շարունակ նախագիծը ենթադրում էր, որ իրանական կողմը պետք է մոտ 300 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնի, այնուհետեւ ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ողջ ծավալը 15 տարվա ընթացքում պետք է գնվի Իրանի կողմից, որից հետո կայանն ամբողջությամբ դառնում է Հայաստանի սեփականությունը»:
Փաստորեն, ի սկզբանե մշակվել էր մեզ համար բավականին գրավիչ ու հեռանկարային համագործակցության մոդել, բայց…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել