Ծաղկաձորը քաղաքի 1031-ամյակը դիմավորում է ժամանցի նոր հնարավորություններով։ Տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող Ծաղկունյաց հրապարակը New City Projects ընկերության նախաձեռնությամբ հիմնովին վերակառուցվել և հանձնվել է համայնքին՝ դառնալով բնակիչների ու քաղաքի հյուրերի հանգստի նոր վայր։
New City Projects –ը հիմնովին վերակառուցել է Ծաղկունյաց հրապարակը՝ բարեկարգելով 2400 քառակուսի մետր տարածք, որից 1000-ը կանաչապատվել է։ Հրապարակում տեղադրվել են յուրօրինակ դիզայնով նստարաններ, կառուցվել սահադաշտ ու շատրվաններ, իսկ տարածքի ձևավորումն ամբողջացնում են Ծաղկաձորի բնությունը խորհրդանշող արձանները։
Կարդացեք նաև
Հրապարակի վերակառուցման համար New City Projects-ը ներդրել է 220 միլիոն դրամ։ Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարող են օրինակ ծառայել այլ ներդրողների համար՝ խրախուսելով մասնակցությունը քաղաքային միջավայրի բարելավմանն ու համայնքների զարգացմանը։
New City Projects-ն արդեն յոթ տարի կառուցապատման ծրագրեր է իրականացնում Երևանում և Ծաղկաձորում՝ զարգացնելով բնակելի ու բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Ընկերության նախագծերից է նաև Pallada Tsaghkadzor-ը՝ Ծաղկաձորի կենտրոնում կառուցվող ութ մասնաշենքից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիրը։
Նախագիծը միավորում է բնակարանային, հյուրանոցային և ժամանցի ենթակառուցվածքները։ Նախատեսված են ռեստորաններ ու սրճարաններ, մանկական ժամանցի կենտրոն, կանաչապատ հանգստի գոտիներ, լողավազան, մարզասրահ, սպա կենտրոն:
Pallada-ի բնակարանները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ներդրումային նպատակով՝ դրանք հանձնելով վարձակալության կառավարմամբ զբաղվող ընկերությանը կամ Best Western-ին։ Ընկերության ներդրումային գործունեության մասին խոսելիս՝ էկոնոմիկայի նախարարը ընդգծում է մասնավոր ներդրումների նշանակությունը երկրի զարգացման գործում։
Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում նոր բնակելի ու բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցմամբ։ New City Projects-ն իրականացնում է նաև ներդրումային սոցիալական ծրագրեր՝ ուղղված վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը։
Ծրագրի առաջին փուլում վթարային շենքերի բնակիչներին տրամադրվում են բնակարաններ նորակառույցներում, իսկ երկրորդ փուլում կառուցապատումը շարունակվում է վթարային շենքերի տեղում։ Այս նախաձեռնության շրջանակում իրականացվող նախագծերից են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Aria Residence և Shinararner Residence բնակելի համալիրները։






















































