Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք մի մազից են կախված, և դա Կրեմլից է աճել». Տիգրան Խզմալյանը՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի մասին

Փետրվար 26,2021 17:44

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքի ընթացքում ահազանգեց՝ իրավիճակը կրկին սուր է ու հարցրեց՝ էլ ո՞ր ազգն է ամեն երեք տարին մեկ ընդվզում ու հիշեցրեց. «Վերջին երեսուն տարիներին մենք տասից ավելի անգամ ընդվզել ենք, թող հիշեն դա ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, որ մեզ ասում են, թե լուռ կամակատար եք: Նրանք շփոթում են ազգը և կառավարությանը»:

Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ կառավարական ուժերն ու ընդդիմադիրները հակաժողովրդական ուժեր են ու ասաց. «Նրանք նույն ձեռքի երկու մատների վրա հագած խամաճիկներ են: Նրանք հակաժողովրդական ուժեր են, մի մազից են կախված, և դա Կրեմլից է աճել: ՀՀ-ում կա ժողովրդավարական ազգային բևեռ, դա դուք եք, մենք ենք: Մենք պարտավոր ենք լինել ժողովրդավարության ճամբարում, որպես ազգային և ժողովրդավարական բևեռ, որպես ազգային ժողովրդավարական բևեռ, քանի որ առանց ազգայինի ժողովրդավարությունն ամուլ է, միայն միասին՝ ազգայինն ու ժողովրդավարականը մտնելու են ժողովրդավարական դաշինք, ազատագրելու ենք մեր երկիրը, ապահովելու ենք մեր երեխաների, կանանց, թոռների խաղաղ, օրինաց, բարգավաճ, իրական երջանիկ Հայաստանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728