Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին․ «Ա1+»

Մարտ 02,2021 18:50

Եթե նախագահը վարչապետի հրամանագիրը չի ստորագրել և չի ուղարկել Սահմանադրական դատարան, ապա  իրավունքի ուժով այն մտնում է ուժի մեջ, այսինքն՝  սրա իրավական կարգավորումն այն է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։

Այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով նախագահի որոշմանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ առանձին դիմումով նախագահը դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Գյոզալյանը մեկնաբանում է․

«Նախագահը իր սահմանադրական իրավունքից օգտվում է  և դիմում է  Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարց բարձրացնելու պահանջով, սա լրիվ այլ ընթացակարգ է, որը իրավական առումով որևէ կապվածություն չունի առաջին հարցի հետ։ Իհարկե, չի բացառվում, որ եթե ՍԴ-ի  որոշումը որևէ ձևով ազդի Օնիկ Գասպարյանի իրավունքների կամ շահերի վրա, վերջինս կարող է դիմել Ընդհանուր իրավասության դատարան վիճարկելու այդ հրամանը, որով իրեն պաշտոնից ազատել են»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031