Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենագեղեցիկ տաղավարներից էր․ մի ԱԹՍ-ի նմուշ ավել կամ պակաս լինելը կարող է տեսքի վրա ազդել, բայց նման գնահատական մի տվեք»․ նախարար

Մարտ 03,2021 17:26 Share

«Այդ ցուցահանդեսում հանդես ենք եկել միասնական տաղավարով, չորս տասնյակից ավելի ռազմարդյունաբերողներ են մասնակցել։ Բոլորը պատրաստված են եղել արտադրանքի ներկայացմամբ։ Տեղում մեծ ծավալի աշխատանք են արել ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատողների հետ։ Տարբեր գնահատականներով՝ ամենագեղեցիկ տաղավարներից էր»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին այն մասին, թե ինչու էր ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դատարկ։

Question and answer session between the deputies of the National Assembly and members of the RA Government took place at the RA National Assembly

Նախարարի խոսքով․ «Նմուշները, որոնք փոխադրման խնդիրների պատճառով տեղ չէին հասել, մի մասն են եղել։ Բայց որակումներ են հնչել, թե տաղավարը դատարկ է եղել։ Խուսափեք նման որակումներից։ Մասնակցության բովանդակային մասն ապահովում են արտադրողները՝ իրենց գիտելիքներով։ Շատ հաջողություններ եւ հրավերներ ունենք։ Ցավալի է, որ նման խնդիրներ առաջացան։ Հետեւողական կլինենք, որպեսզի ծառայողական քննության արդյունքները հասանելի լինեն պատգամավորներին»։

Կարեն Սիմոնյանը հորդորեց դատարկությունը չհամատեղել գեղեցիկի հետ։ Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց․ «Խնդրում եմ մասնագիտական գնահատականներում զգույշ լինել։ Երբ ասում եք, թե 14 ընկերություններ իրենց մասնագետներով, այո, նաեւ բուկլետներով, տեսանյութերով հարյուրավոր այցելուներին տեղեկատվություն են ներկայացրել․․․եթե գտնում եք, որ դա դատարկ է․․․խնդրում եմ էլի։ Տասնյակ ընկերություններ հանդես են եկել նույն ձեւաչափով։ Մի հատ ԱԹՍ-ի նմուշ ավել կամ պակաս լինելը կարող է տեսքի վրա ազդած լինել, բայց նման գնահատականներ մի տվեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031