Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատնից ոչ ոք չվերցրեց ԱԺԲ-ի նամակը. (Ֆոտոշարք)

Մարտ 16,2021 21:30

Ազգային-Ժողովրդական Բեւեռի խորհրդի անդամները  հանրահավաքից հետո ջահերով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն՝ իրենց  խոսքով ՌԴ դեսպանատանը փոխանցելու ռուս-թուրքական պայմանագրի մնացորդները: Ճանապարհին նրանք վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա»:

ՌԴ դեսպանատան որեւէ աշխատակից դեսպանատնից դուրս չեկավ, նրանց չընդունեց եւ պաշտոնապես նամակը չստացավ: ԱԺԲ խորհրդի անդամները ստիպված նամակը գցեցին դեսպանատան առջեւ տեղադրված արկղի մեջ: Այս գործողությունից հետո նրանք շարժվեցին Ազատության հրապարակ՝ այնտեղ ամփոփելու իրենց հանրահավաքը:

«Մոռացեք նախկին գողերին եւ օլիգարխներին, մոռացեք ներկա դավաճան հողատուներին, համախմբվեք ազգային ուժերի շուրջ»,-հայտարարեց ԱԺԲ նախաձեռնող խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Ավելի վաղ, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում վրաններ խփած ընդդիմադիր ուժերին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանն ասել էր. «Վրաններ խփող ու  քյաբաբ-խորոված ուտողները մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի հետագա ստրկացումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031