Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվողը ՀՀ կառավարությունից ստացավ 2300 եվրո փոխհատուցում ՄԻԵԴ ներկայացված գանգատի արդյունքում. ՀՔԱՎ

Մարտ 22,2021 13:34

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի արդյունքում սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Խանդամիրյանը, որ մինչև դատարանի վճիռը կալանքի տակ էր պահվել, 2020 թ․ մայիսին ՀՀ Կառավարությունից ստացավ 2300 եվրո փոխհատուցում։

Վ․ Խանդամիրյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել էր դեռևս 2017 թ․-ից և միջնորդել դատարանին ավելի մեղմ խափանման միջոց կիրառել։ Սակայն ինչպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերադաս դատարանները կալանքի որոշումն անփոփոխ էին թողել։

Արայիկ Զալյանը 2018-ին Եվրոպական դատարան էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 6-րդ հոդվածների (Արդար դատաքննության իրավունք) խախտման հիմքով։

ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացրել և ստացել էր ՀՀ Կառավարության առաջարկը՝ հաշտությամբ լուծելու մասին։ ՀՀ Կառավարությունն ընդունել էր, որ խախտել է Վ․ Խանդամիրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և առաջարկել էր պատճառված վնասը փոխհատուցել 2300 եվրոյի չափով։ Դիմումատուն 2020 թ․ մայիսին ընդունել էր առաջարկը և արդեն ստացել է փոխհատուցումը։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031