Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին, հանձնել մեդալներ և պատվոգրեր

Ապրիլ 12,2021 17:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր:


ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել