Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլիտեխնիկում ձեւավորել են հանցավոր խումբ եւ այդ հանցավոր խմբով փորձում են ինչ-որ որոշումներ կայացնել». ռեկտորի հավակնորդները դատարանում վիճարկելու են ռեկտորի ընտրության արդյունքները. «Հրապարակ»

Մայիս 04,2021 11:49

Կառավարությունն ապրիլի 30-ին գրավոր քվեարկությամբ հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:

«Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիայի գիտական ղեկավար, Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Էդուարդ Մանուկյանն իր խոսքում ընդգծում է, որ Գոռ Վարդանյանն ընտրվել է խախտումներով, եւ իրենք՝ դասախոսական կազմը, ընդդիմանալու են դրան։ «Ուզում ենք ստեղծել պոլիտեխնիկի փրկության կոմիտե, որպեսզի փրկենք պոլիտեխնիկը»,- մեզ հետ զրուցում ասաց նա ու հավելեց, որ իրենց փրկության կոմիտեում ընդգրկվելու են բուհի դասախոսները։

Ռեկտորի պաշտոնի հավակնորդ, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանն ասում է, որ թեպետ կառավարությունը գաղտագողի հաստատել է ընտրության արդյունքները, բայց, միեւնույն է, իրենք՝ ռեկտորի մյուս հավակնորդները, դատարանում վիճարկելու են ռեկտորի ընտրության արդյունքները, որովհետեւ ընտրական գործընթացը, ըստ նրա, անցել է խայտառակ իրավիճակում։ «Այսքան ժամանակ այդ թո՞ւղթն էին նկարում արդարադատության հարգարժան պաշտոնյաները, ուրեմն թող նկարեն»,- ասում է Միքայելյանն ու հղում անում 2-րդ արձանագրությանը, բայց՝ ձեռագիր կազմված, որի տակ ամիս-ամսաթիվը բացակայում է։

Նա կարծում է, որ ո՛չ ԿԳՄՍՆ-ն, ո՛չ արդարադատության նախարարությունը չեն ուզում տեսնել ակնհայտը, հատկապես որ ընտրությունների ողջ ընթացքը տեսաձայնագրված է․ «Հետո՝ խոսքը հազարավոր ընտրողների մասին չէր, այլ մատների վրա հաշվված մարդկանց մասին, եւ բոլորը բոլորին գիտեն։ Ի վերջո, կա ձայնագրություն, թող հոգաբարձուների խորհուրդն իր նախագահի հետ միասին հավաքվի եւ լսի, բայց ինքը չի արել դա, որովհետեւ կրավորական դիրքում էր։ Սարքած գործի ականջները շատ լավ երեւում են։ Հետո՝ դրանով ո՞ւմ շահերն են առաջ տանելու՝ ՀՀ տեխնոլոգիական կրթության Գոռի փո՞րձը։ Նաեւ այս տարբերակով նայենք հարցին, ո՞ր փորձն է նա ներդնելու այստեղ՝ բուհում։ Իսկ դրանում ես առաջին հերթին մեղադրում եմ իմ համալսարանի հոգաբարձուների խորհրդի 16 անդամներին, որոնց ընտրել են անօրինական ձեւով՝ հեռավար։ Ո՞վ է վերահսկել այդ պրոցեսը, դա էլ է սարքովի եղել։ Պոլիտեխնիկում ձեւավորել են հանցավոր խումբ եւ այդ հանցավոր խմբով փորձում են ինչ-որ որոշումներ կայացնել, բայց մենք դա թույլ չենք տա»։ Ի դեպ, այս պահին կա եւս մի դատական հայց՝ համալսարանի դասախոս, ռեկտորի հավակնորդ Դավիթ Ղազարյանի կողմից՝ ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31