Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսօրվա ԳՇ պետը, ըստ զեկույցի եւ նաեւ ըստ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների՝ մեղավորներից է, նա հիմա չպետք է լիներ ԳՇ պետ». Մարուքյան

Մայիս 05,2021 15:13

ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանձնաժողովը մեծ աշխատանք է իրապես կատարել: Չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ: Զեկույցն ունի որոշակի թերություններ, որոնց մասին խոսեցի փակ ռեժիմով: Մի օրինակ բերեմ՝ եթե այսօրվա ԳՇ պետը, ըստ զեկույցի եւ նաեւ ըստ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցների՝ մեղավորներից է, նա հիմա չպետք է լիներ ԳՇ պետ: Դա ինձ համար կարեւոր սիգնալ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է՝ մենք չունենք անկողմնակալ քննություն այս մասով: Ով պետք է՝ չի մեղադրվի նման բաների մեջ, որ այս եղավ քո պատճառով, այն եղավ, իսկ ով որ հակառակ ճամբարում է՝ նա կմեղադրվի»:

Մարուքյանն ասաց, որ հիմա ապրիլյան պատերազմի թերությունները չպետք է գաղտնի պահվեն, ուստի իրենք էլ լոբբինգ կանեն, որ հրապարակվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31