Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մարդուն ասա՝ բոլորի կուսակցությունից եմ, բացի Նիկոլի»․ Խոզնավարի վարչական ղեկավար

Մայիս 12,2021 21:12

Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զարմացավ, ասելով՝ «կուսակցությունը ինչ կապ ունի խոսելու հետ, ես իրավունք չունեմ իմ տարածքի մասին բան ասեմ»։

Հիշեցնեմ, Քոչարյանն անդրադառնալով Վարո Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները Սեւ լիճն են ուզում ամբողջությամբ՝ հորդորել էր պարզել, թե որ կուսակցությունից է Վարո Գրիգորյանը եւ ամեն ինչը պարզ կլինի։

«Էդ մարդուն ասա, որ ուզում ես իմանաս՝ սաղի կուսակցությունից եմ, բացի վարչապետի կուսակցությունից։ Բոլոր կուսակցությունների անդամ եմ, բացի Նիկոլի կուսակցությունից։ Կուսակցությունը ինչ կապ ունի հող տալու հետ։ Ի՞նչ անեմ, ես էլ մի էշ վերցնե՞մ՝ գամ»,–ասում է Վարո Գրիգորյանը։

Վերջինս զարմանում է՝ ինչո՞ւ են մարդիկ վատ զգում, որ իրականությունն է ներկայացվում։ «Տեսնեմ ու չասեմ, որ զորքը իմ առաջ գնում է, մեր ուղղաթիռները Սիսիանից թռնում են մեր տարածքի վրայով, զորքն էլ բարձրանում է Սեւ լիճ»,–ասում է Վարո Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով, ինքը զինվորական չի, չի կարող մեկնաբանել զորքի առաջխաղացումը, ուղղաթիռների թռիչքը, բայց մի բան հաստատ է․ «Թուրքն էր հասել մեր տարածք, մինչեւ Սեւ լիճ, չասեմ, որ տեսնում եմ լարված իրավիճակ է»,–մեր հեռախոսազրույցը եզրափակում է Վարո Գրիգորյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31