Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի դեմ սեռական ոտնձգություն իրականացնողը հաշտվելու և զղջալու դեպքում չի ազատվի քրեական պատասխանատվությունից

Նոյեմբեր 12,2026 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նախագիծը միտված է անչափահասների, երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների, անձեռնմխելիության պաշտպանությանը և այդ իրավահարաբերություններում որոշակի փոփոխություններ կատարելուն։ Մասնավորապես նշեմ, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում չեն այնպիսի դեպքերը, երբ սեքսուալ բնույթի գործողություն կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ և անառակաբարո արարք կատարելու հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ զղջալու հիմքով։ Տուժում են 16 տարին չլրացած, անպաշտպան կարգավիճակ ունեցող երեխաները։ Օրենքի նախագծով առաջարկում ենք արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործով զղջալու հիմքերով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ»,-ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Արմեն Մկրտչյան

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջարկվում է խստացնել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվությունը։

Անդրանիկ Քոչարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առիթով հիշեցրեց մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործը․ «Հրեշավոր դեպք էր, մենք էդ վիճակագրությունն ունենալով 20 տարուց ավելի՝ ոչ մի քրեական օրենսգրքում ոչ մի բան չենք արձանագրել։ Հրեշավոր է այն, որ ծնողները համակերպվում էին այս դրսևորումների հետ, փոխհատուցումների ձևով այդ խնդիրը լուծում էին։ Արդյոք այդ երեխաները, որոնք տուժելու են, նրա՞նք են հաղորդում տալու, թե՝ ծնողները, իմանալով այդ տեղեկությունները, գնալու են համագործակցության, ՆԳՆ կառույցն ինքը կանխարգելման գործիքակազմ ստեղծո՞ւմ, է՝ թե ոչ։ Սերոբ Տեր-Պողոսյանը տղա երեխաներ էր սիրում։ Տղա երեխային փչացնելը խայտառակություն է այն առումով, որ դա անշրջելի հետևանք է թողնում։ Գոնե աղջիկների պարագայում լեզու գտնում ու ամուսնանում են, տղերքինը սարսափելի է։ Այսինքն՝ կանխարգելումը թողնել միայն ծնողի ճաշակին ու համաձայնության ձևով խնդիրը լուծելուն, քիչ է։ Ոչ միայն որպես պետությունը արգելենք թղթի վրա, այլ արգելենք կյանքում»։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30