Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը

Մայիս 19,2021 11:45 Share

ԱԺ անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը։

Ըստ այդմ, դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել