Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության հունիսի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով հուլիսի 4-ի ՍԴՈ-1835 որոշումն ամբողջությամբ։
Ներկայացնեմ որոշ մանրամասներ։
Դատավորները 7-ն էին՝ Արման Դիլանյանը (նախագահող), Դավիթ Խաչատուրյանը, Երվանդ Խունդկարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Էդգար Շաթիրյանը (զեկուցող), Սեդա Սաֆարյանը, Արթուր Վաղարշյանը։
2026 թ. հունիսի 21-ին ընդունվել են Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-109, ՍԴԱՈ-112, ՍԴԱՈ-115, ՍԴԱՈ-118, ՍԴԱՈ-121, ՍԴԱՈ-124 և ՍԴԱՈ-127 աշխատակարգային որոշումները Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Զեյնալյանի՝ վերոնշյալ դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին, 2026 թ. հունիսի 21-ին ընդունվել են Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-110, ՍԴԱՈ-113, ՍԴԱՈ-116, ՍԴԱՈ-119, ՍԴԱՈ-122, ՍԴԱՈ-125 և ՍԴԱՈ-128 աշխատակարգային որոշումները Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանի՝ վերոնշյալ դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։
Կարդացեք նաև
Կուսակցությունների ներկայացուցիչները 16-ն էին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները 3-ն էին (փաստաբան Արամ Վարդևանյան, փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան, Գոհար Մելոյան), «Միասնության թևեր» կուսակցությանը՝ 3 (կուսակցության նախագահ Արմեն Գալստյան, Լիպարիտ Դրմեյան, Նարեկ Բալաբեկյան), «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությանը՝ 2 (ներկայացուցիչներ՝ փաստաբան Տարոն Բաղդասարյան, փաստաբան Լևոն Բաղդասարյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 3 (ներկայացուցիչներ՝ փաստաբան Արամ Օրբելյան, Վահե Գրիգորյան, Էլինար Վարդանյան), «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությանը՝ 2 (փաստաբաններ Վահագն Մարտիրոսյան, Լուսինե Զեյնալյան), «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները՝ 3 (Արծվիկ Մինասյան, փաստաբան Հովհաննես Խուդոյան, փաստաբան Տաթևիկ Սողոյան), «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ներկայացուցիչները՝ 2 (Լիդա Զաքարյան, փաստաբան Ռուբեն Հարությունյան)։
Գործով որպես երրորդ անձ ներկայացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները 3-ն էին՝ (Սրբուհի Գալյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան)։
Միավորված գործը քննելիս, որպես պատասխանող կողմ դատավարությանը, ՍԴ-ն ներգրավել էր ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանին, ՀՀ ներքին գործերի նախարարությանը (ներկայացուցիչներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան, ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միգրացիայի և քաղաքացիության ոլորտի քաղաքականության իրականացման վարչության պետ Իրինա Մկրտչյան), ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ներկայացուցիչներ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ Գեղամ Մարգարյան, նույն վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Հարությունյան)։
Վիճարկվող ԿԸՀ արձանագրության համաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.503.990, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1.476.769, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2.605.100։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204.000,
– ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1.470.790,
– ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2.298,
– ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1.473.088, 8
– չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 202.121,
– չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1.127.734,
– անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 16.210,
– անճշտությունների գումարային չափը՝ 4.331։
Կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, ըստ վերոհիշյալ արձանագրության, հետևյալն է. Ռեֆորմիստների կուսակցություն՝ 1.425, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21.181, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 340.006, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30.642, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25.551, «Միասնության թևեր» կուսակցություն՝ 33.537, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58.287, «Ազգային – ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5.481, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1.986, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 3.143, «Հանրապետություն» կուսակցություն՝ 15.808, Քրիստոնեա – ժողովրդավարական կուսակցություն՝ 2.671, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5.269, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն՝ 25.758, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726.819, «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 144.983, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6.754, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7.439:
Որոշումը 193 էջ է։ Առաջին իսկ էջերից ներկայացվում է հիշյալ կուսակցությունների պահանջները, դիմումները ընտրախախտումների վերաբերյալ։ Որոշման 70 -92 էջերում «Պատասխանողի դիրքորոշումներն» են, 92-ից՝ «Հարակից պատասխանողների դիրքորոշումները»՝ ՀՀ դատախազության, որն ավարտվում է 97-ում։ 97-101 էջերում ներկայացվում են ՀՀ ներքին գործերի նախարարության դիրքորոշումները, 101-110 էջերում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի դիրքորոշումներն են։
110- 123 էջերում որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումներն են։
123-127 էջերում Դիտորդական առաքելությունների կարծիքներն էին։
127-ում՝ «Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքներն» են։ Կես էջ։
127-193 -ում՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշուﬓերը։
Ներգրավված էին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ), ԱՊՀ դիտորդական առաքելությունը։
Ըստ դիտորդների, որոնց գնահատականները դուրս մնացին հանրության ուշադրությունից՝ «Ընտրություններն անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված ﬕջավայրում, ընտրական տեղամասեր շարունակում էին ﬓալ ոչ հասանելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար, առցանց քարոզչությունը բավականին լայնորեն տարածված էր, սակայն դրա կարգավորումը սահմանափակվում էր ﬕայն քարոզչական բովանդակության և վճարովի քաղաքական գովազդը նշելու պահանջներով, ինչը սահմանափակում էր թափանցիկության և վերահսկողության հնարավորությունները, որոշ թեկնածուներ և երրորդ կողմ հանդիսացող օգտատերերի հաշիﬖեր իրենց քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն, որը հետագայում լայնորեն տարածվել է առցանց հարթակներում…»։ ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունները գնահատել է բաց և մրցակցային։
Այս գործով ՍԴ դատավորների Հատուկ կարծիք չի եղել։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.07.2026


















































