Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը

Մայիս 19,2021 13:38

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը (լուսանկարում՝ բաժնի պետ Մանուել Մարգարյան.-խմբ.), շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը, ինչի արդյունքում չեն փոխվել հյուրանոցային գործունեություն իրականացնելու նպատակով իր կողմից դեռևս 2012 և 2018 թվականներին մոր ու կնոջ անվամբ հիմնադրված կազմակերպությունների՝ Իսակովի պողոտայում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքերի գործառնական նշանակությունները և, որպես արդյունք, սահմանված կարգով չեն փոխվել գույքահարկերի, աղբահանության վճարների հաշվարկման սակագները, ինչպես և այդ համալիրներում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ալկոհոլային խմիչքների վաճառք, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիոն 819 հազար դրամի էական վնաս։

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31