Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ». Վահան Քերոբյան

Մայիս 20,2021 13:08

«Բազմաթիվ բաներ կան, որ կարող եմ ասել. Միքայել Մինասյանը սխալ է ասել, սուտ է ասել: Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանի կարծիքով, շուտով փաստաթուղթը կհրապարակվի. «Կոնկրետ չեմ կարող ասել, բայց երբ ժամանակը գա՝ այն կհրապարակվի: Դուք գիտեք, որ մեր կառավարությունը Հայաստանի երբևէ ամենաբաց կառավարությունն է»:

Նա հաստատեց, որ սպասվելիք փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31