Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանը նոր եռակողմ փաստաթղթից մի հատված հրապարակեց. ՀՀ ԱԳՆ-ն դեմ է

Մայիս 19,2021 23:35

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակեց նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները և որի մասին նա ավելի վաղ տեղեկացրել էր այսօր ֆեյսբուքյան իր էջում:

Նա գրել է, որ սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. «Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար»: Ըստ Մինասյանի՝ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարվել է որեւէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

«Այս ամենից խուսափելու միակ միջոցը՝ Նիկոլից հնարավորինս շուտ ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակությունը շարունակվելու է», կարծում է Մինասյանը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր ժողովուրդ ենք՝բոլորս տեղյակ ենք Ուրարտուից,Տիգրան Մեծից,Վարդան Մամիկոնյանից,սակայն անտեղյակ ենք այն ամենից,ինչ կատարվում է այս պահին մեր շուրջը…:
    Ես նոր եմ հասկացել,թե ներկա իշխանությունները ինչու էին Հայոց պատմության առարկան հանում Բուհական ծրագրերից՝պատմությունը պայմանական կատեգորիա է՝կախված է ով է այն թելադրում ,,գրիչին,,….

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31