Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ հավատալ, որ 2023-ին Նասիմ Թալեբի այցը Հայաստան գոնե փոքր դեր խաղաց այսօրվա նրա դիրքորոշման մեջ. Վահան Քերոբյան

Օգոստոս 03,2026 14:03 Share

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Նասիմ Թալեբը հայտարարեց, որ մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու հրավերը՝ անկախ առաջարկվող գումարից։ Անտարակույս, սկզբունքների տեր մարդ՝ ճիշտ այնպես, ինչպես ես եմ նրան հիշում։

2023 թվականին մենք նրան հրավիրեցինք Հայաստան՝ որպես Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած Science and Business Days-ի գլխավոր բանախոս։ Նա եկավ, դասախոսեց, բանավիճեց, քայլեց մեր փողոցներով, հասկացավ մեր երկրի կոնտեքստը և ծանոթացավ մեր մարդկանց հետ՝ նույն հետաքրքրասիրությամբ ու անմիջականությամբ, ինչպես որ իր գրքերն են։

Միշտ համոզված եմ եղել, որ ոչ մի շնորհանդես, ոչ մի գովազդ չի կարող մրցել Հայաստանը սեփական աչքերով տեսնելու հետ։ Ովքեր գալիս են այստեղ, հեռանում են՝ Հայաստանն իրենց մտքում ու սրտում։ Ուզում եմ հավատալ, որ 2023-ի այդ այցը գոնե փոքր դեր խաղաց այսօրվա նրա դիրքորոշման մեջ։

Շնորհակալություն, Նասիմ։ Skin in the game՝ բառիս բուն իմաստով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31