Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին. Արմեն Սարգսյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հուլիս 06,2021 18:07

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, կիսել եք մեր ցավն ու տառապանքը և հնարավոր ամեն ճանապարհով աջակցել ազատության ու անկախության հասնելու մեր արդար պայքարին: Ձեր՝ ավելի քան ութսուն այցելություններն Արցախ իրական բարեկամության լավագույն վկայություններն են:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից կատարած անգնահատելի աշխատանքի, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցով միջազգային հանրությանն ուղղված կոչերի համար: Համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին Ձեր անսահման մեծահոգությունն ու նվիրվածությունը կհիշվեն դարերով»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031