Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Փարամազյանը մեր համայնքի մարդկային դեմքն է»․ Քաջարանում ստորագրահավաք է

Հուլիս 18,2021 11:48

Երկու ամսով կալանավորված Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակիցները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ի պաշտպանության նրա։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին կալանավորել են հուլիսի 10-ին՝ խարդախության եւ ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով։ Փարամազյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

«Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս ցավով ու անհանգստությամբ ենք ընդունել համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման մասին իրողությունը։ Անկախ մեր քաղաքական կողմնորոշումից՝ միահամուռ կերպով կարող ենք փաստել, որ Քաջարան համայնքը վերափոխվել է Մանվել Փարամազյանի ղեկավարման շրջանում։ Համայնքում իրականացվել են բազմաթիվ բարեկարգման ու վերանորոգման աշխատանքներ, բացվել են անչափահասների կրթելուն ուղղված բազմաթիվ մշակութային, մանկավարժական ու մարզական կենտրոններ։ Իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Անձամբ Մանվել Փարամազյանի միջամտությամբ օգնություն ու օժանդակություն են ստացել համայնքի անապահով ու կարիքավոր շատ ընտանիքներ։ Չի եղել մի դեպք, երբ նրա ղեկավարմամբ համայնքապետարան դիմած որեւէ քաղաքացի արհամարհանքի արժանանա, կամ քաղաքացու բարձրացրած որեւէ հարց օրինական լուծում չստանա։ Մանվել Փարամազյանը մեր համայնքի մարդկային դեմքն է։ Անուրանալի է Մանվել Փարամազյանի դերը 44- օրյա պատերազմի օրերին։ Մենք՝ Քաջարանի բնակիչներս հրավիրում ենք մեր համաքաղաքացիներին եւ համագյուղացիներին մասնակցելու ստորագրահավաքին՝ ի աջակցություն Մանվել Փարամազյանի։ Սույն ստորագրահավաքով ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետին»,–ասված է աջակիցների հայտարարության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031